Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում մեծամասնականով ԲՀԿ-ն խաղից դո՞ւրս է

Մարտ 11,2012 20:46

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի երկու ընտրատարածքներում սեփական թեկնածու չի ունենա: Այդ կուսակցության անդամ մեր աղբյուրն ասաց, որ Տավուշում սեփական թեկնածուով հանդես գալը ֆինանսական միջոցների եւ կազմակերպչական ջանքերի ավելորդ վատնում կլիներ:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում (որը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ այդ տարածաշրջանի գյուղերը, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների որոշ գյուղեր) բարձր են Միքայել Վարդանյանի վերընտրվելու շանսերը:

Թիվ 41 ընտրատարածքում(Իջեւան, Դիլիջան, Բերդ քաղաքներ եւ այդ տարածաշրջանների մնացած գյուղեր) եւս ԲՀԿ-ն չունի հարմար թեկնածու:

Այսինքն`«Բարգավաճ Հայաստանը» չունի պատգամավորի այնպիսի թեկնածու, որ սերված լինի այդ տարածքից, ճանաչված լինի ընտրատարածքն ընգդգրկող տարածաշրջանների բնակչության կողմից եւ, որ թեկնածուն պատրաստ լինի իր ընտրվելու համար ֆինանսական բավարար միջոցներ ծախսել: Մեր աղբյուրի վկայությամբ` ԲՀԿ-ն Տավուշի մարզում ջանքերը կկենտրոնացնի համամասնական ընտրակարգով հնարավորինս շատ ձայներ ստանալու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031