Աֆղանստանում ծառայող ամերիկացի մի զինվորական խառը կրակ է արձակել անզեն քաղաքացիների վրա, ինչի արդյունքում 16 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Քանդահարի գավառում։ Զինվորականը ձերբակալված է։
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ՝՝խորը ցավ՛՛ է արտահայտել կատարվածի համար եւ իր ցավակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին։
Սակայն որոշ ականատեսների խոսքերով, հարձակվողը միայնակ չի եղել։ Նրանք տեսել են, թե ինչպես է ամերիկացի զինվորականների մի խումբ առավոտյան ժամը 2-ին ժամանել իրենց գյուղ եւ, մուտք գործելով մի քանի տուն, կրակ արձակել մարդկանց վրա։
Ավելի վաղ, Աֆղանստանի նախարարներից մեկն ասել էր, թե հարձակվողը եղել է միայնակ։
Կարդացեք նաև
Այս դեպքը տեղի է ունենում Աֆղանստանում ամերիկացի զինվորականների կողմից մահմեդական Ղուրանի օրիանակներն այրելու պատճառով այստեղ զանգվածային խռովություններ սկսելուց մի քանի օր անց։ Հիշեցնենք, որ չնայած ներողամտություն հայցելու ԱՄՆ-ի հայտարարություններին, այս դեպքից հետո բողոքի ցույցերն, անհանգստություններն ու բախումները տարածվել էին ամբողջ երկրով մեկ, որոնց արդյունքում զոհվել էին տասնյակ մարդիկ։
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»