Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդունվել է նույնասեռականների իրավունքները ոտնահարող օրենք. նրանց համեմատում են մանկապիղծների հետ

Մարտ 11,2012 17:58

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է նույնասեռականության եւ մանկապղծության քարոզչությունն արգելող օրենք, ըստ որի` անչափահասների շրջանում նման քարոզչությամբ զբաղվողները կենթարկվեն պատասխանատվության` 500 հազարից մինչեւ մեկ միլիոն ռուբլի տուգանքի չափով: Օրինագծի հեղինակ պատգամավորների հաղորդմամբ՝ քարոզչություն ասելով պետք  է հասկանալ ոչ միայն սեռական փոքրամասնությունների կողմից հանրահավաքների եւ պիկետների անցկացումն, այլեւ` հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված կլինեն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների պոպուլյարիզացիային:

Օրինագծի վերաբերյալ Սանկտ Պետերբուրգի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել իրենց բողոքի ակցիաներով: Իսկ նրանց իրավապաշտպանները պետերբուրգյան օրենսդիրներին մեղադրում են նույնասեռականների իրավունքների ոտնահարման մեջ, քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշումն, ըստ էության, հավասարեցվել է մանկապղծությանը: Ըստ vesti.ru-ի` Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը տարօրինակ է համարել օրենքի ընդունումն ու հայտարարել, որ դրանով ոտնահարվում են մարդու իրավունքները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031