Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստիպում է Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունին` համաձայնություն տալ Ղազախստան պաշտոնական այց կատարելու: The Daily Mail-ի աղբյուրները` դիվանագիտական շրջանակներից, ասել են, որ ղազախստանյան առաջնորդը նման պայման է դրել` ռազմական տրանզիտի համաձայնագրի փոխարեն:
Այդ համաձայնագիրը նախատեսում է Ղազախստանի տարածքով բրիտանական ռազմական գույքի տեղափոխումը Աֆղանստանից: Այդ մասին փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 27 -ին` Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Խամմոնդի` Ղազախստան կատարած այցի ժամանակ: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Աֆղանստանից դուրս բերվող գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 4 մլդր ֆունտ ստեռլինգի չափով:
Լոնդոնը ստիպված է եղել տեղափոխման երթուղին փոխել այն բանից հետո, երբ Պակիստանը 2011 թվականի նոյեմբերին փակեց իր սահմանները, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերը սխալմամբ օդային հարված էին հասցրել պակիստանյան զինվորականներին, ինչի արդյունքում զոհվել էր 20 մարդ:
Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Նազարբաեւն ասել էր.«Մենք նշեցինք Ղազախստանի եւ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Եվ վարչապետ Դեվիդ Քեմերունի առաջիկա այցը Ղազախստան կարեւոր է մեզ համար»:
Կարդացեք նաև
Ըստ The Daily Mail-ի տվյալների` այդ հայտարարության մասին Քեմերունն իմացել է ընդամենը օրերս, եւ խիստ բարկացել է, քանի որ Ղազախստան իր հնարավոր այցի մասին բանակցություններ ընթանում էին, բայց ոչ մի բան դեռ որոշված չէր:
Ինչպես պնդում է The Daily Mail-ը` Ղազախստան կատարելիք պաշտոնական այցը բրիտանական վարչապետի համար կարող է դիվանագիտական հետեւանքներ ունենա:Բանն այն է, որ Արեւմուտքը Նազարբաեւին մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման եւ ընտրությունների արդյունքների կեղծման մեջ, եւ եթե Քեմերոնը այդ հարցերը չբարձրացնի Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ` կենթարկվի գործընկերների քննադատությանը: Իր հերթին Նազարբաեւը հույս ունի Քեմերոնի այցն օգտագործել որպես «սեւ փիառի» դեմ պայքարի միջոց: Ինչպես նշել է The Daily Mail-ի աղբյուրը` «Ղազախստանի նախագահը սիրում է իր այցելուների գրքում «մեծ» անուններ հավաքել», սակայն նաեւ ավելացրել է, որ դժվար թե այս տարի Քեմերոնն այցելի Ղազախստան: