Լրահոս
Օրվա լրահոսը

72-ամյա տատիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտ 11,2012 16:11
Այսօր՝ մարտի 11-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ–փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Համլետ Ամիրջանյանի գլխավորությամբ։ Հրդեհի վայրում են եղել նաև փրկարարական ուժերի վարչության հերթապահ օպերատիվ խումբը՝ Սարգիս Ավետիսյանի գլխավորությամբ և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ։
Հրշեջ–փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում մեկուսացնել, իսկ այնուհետև մարել հրդեհը։ Պարզվել է, որ հրդեհի պատճառը գազի բալոնի արտահոսքն է եղել։
Հրդեհի վայրում հավաքված հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ հրդեհի հետևանքով տանտիրուհին՝ 72-ամյա Արմինե Չմբրդյանը, ստացել է այրվածքներ, և իրենք տեղափոխել են տարեց կնոջը «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այրվել է Ա. Չմբրդյանին պատկանող տան խոհանոցի և տանիքի մի հատվածը։ Ըստ բժիշկների՝ Ա. Չմբրդյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031