Արդեն 2 օր է Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի, Գարեգին Նժդեհի, Ներքին Չարբախի, Ծերեթելիի, Բագրատունյաց փողոցների բնակիչներն ահազանգում են խմբագրություն և հայտնում, որ բակերի աղբը թաղապետարանի համապատասխան աշխատակիցները չեն տանում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք պատմում էին. «Մենակ գան տեղի–անտեղի փողերը հավաքեն, բայց հենց գործը հասնում է աղբի տեղափոխմանը, պատասխանում են, թե՝ տեխնիկան չի բավարարում»։ Բնակիչները նաև կես–կատակ, կես–լուրջ ասում էին, որ «սենց որ գնա, մինչև խորհրդարանական ընտրությունները մեր համայնքում կառաջանան «մինի աղբանոցներ»»։