Երեկ ժամը 14-ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդագրություն ստացան «Ֆոտոլուր» գործակալությունից. «Այլեւս լուսանկարներ չեն լինի, որովհետեւ «Ֆոտոլուր»-ին արգելվեց շարունակել նկարահանումները համագումարում»:
ՀՀԿ համագումարի ժամանակ անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են «Ֆոտոլուրի» լուսանկարիչների աշխատանքը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, ՀՀԿ համագումարը վատ էր կազմակերպված. «Անկազմակերպվածություն կար, սկզբում բոլորին որոշել էին բարձրացնել 7-րդ հարկ, բայց մենք իրենց բացատրեցինք, որ դա գրող լրագրողներին է վերաբերում, ոչ թե նկարողներին: Իրենք ժամանակին դա հասկացան, բայց նախագահի ելույթը չթողեցին նկարենք»:
Պարոն Բաղդասարյանն ասաց, որ ընդամենը 5-10 րոպե են իրենց թղթակիցներին թողել լուսանկարեն ու դրանից հետո անվտանգության աշխատակիցները բոլոր լուսանկարիչներին դուրս են հրավիրել. «Բոլորին դուրս հանեցին: Մյուսները հետո մտել են: Մեզ ասացին՝ կարող եք գալ նկարել, բայց մեր թղթակիցներն արդեն գնացել էին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ