Երեկ՝ մարտի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վահագն Դավթյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 04 ՍՏ 700 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 18/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի Պուշկինի անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ, 10-ամյա Արամ Մովսիսյանին։ Վրաերթից հետո վարորդը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ։