Հենց նոր ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նախկին երեքի փոխարեն՝ ընտրվել են հինգ փոխնախագահներ: Գալուստ Սահակյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը վերընտրվել են: Իսկ ՀՀԿ նոր փոխնախագահներ են դարձել Արմեն Աշոտյանը, Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը: Այս տեղեկությունը Aravot.am-ին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:
Մուշեղ Լալայանը, որը նախկինում ՀՀԿ փոխնախագահն էր՝ այլեւս այդ պաշտոնում չէ, սակայն շարունակում է մնալ ՀՀԿ գաղափարաքարոզչական բաժնի ղեկավարը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված փոխնախագահների թվի ավելացումը՝ Կարեն Ավագյանը պատասխանեց, թե ավելացել են ոլորտները՝ յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր ոլորտը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ