Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրացնել աշխատելու ցանկությունը. Խորհուրդ է տալիս հոգեբանը

Մարտ 11,2012 12:16

 «Հիմա կզբաղվեմ այդ հարցերով», «Շուտով պատրաստ կլինի հաշվետվությունը». Այսպիսի իրավիճակներում հաճախ ենք հիշում արձակուրդի «քաղցր» օրերի մասին, մտովի երանի տալիս այդ հրաշք օրերը և այդպիսով աշխատելն ավելի անտանելի է դառնում:

Lինում են պահեր, երբ այն աստիճան ենք հոգնում, որ սկսում ենք մտածել աշխատանքից դուրս գալու մասին:  Մասնագետները հավաստիացնում են,  որ գոյություն ունեն աշխատելու ցանկությունը բարձրացնող ձևեր, որոնց հետևելով՝ կարող ենք ցուցաբերել բարձր ՕԳԳ և խուսափել անաշխատունակ լինեուց:

Հոգեբան Կարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս. «Կենտրոնանալով ոչ թե աշխատանքի, այլ նպատակի վրա աշխատանքային պրոցեսը ավելի հաճելի կթվա: Բավական է միայն մտածել այն մասին, որ ցանկանում եք որևէ նոր իր գնել կամ նվերներով ուրախացնել մտերիմներին: Մտածելով նվերների մասին՝ ավելի ջանասիրաբար կաշխատեք և արագ կվերջացնեք աշխատանքը: Աշխատելու ցանկությունը բարձրացնելու երկրորդ միջոցը` ծիծաղն է: Աշխատանքային փոքրիկ դադարների ընթացքում հաճախ ժպտացեք, վերհիշեք ձեր կյանքից հետաքրքիր դրվագներ, ինչը ձեզ հաճույք կպատճառի և կբարձրացնի ձեր տրամադրությունը: Իսկ հանգստյան օրերին մի մտածեք աշխատանքային դժվար երկուշաբթիի մասին և մի ծանրաբեռնեք ձեզ մտքերով, այլ այդ ժամանակը ամբողջությամբ նվիրեք ձեզ, ձեր ընտանիքին և հարազատներին»:

 

Սոսե  Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031