Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 96 կգ քաշային գյումրեցի Արթուր Ալեքսանյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը եւ եզրափակչում էլ հաղթելով լիտվացի մրցակցին՝ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Արթուրը Սերբիայում Հայաստանի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ