Շվեյցարիայի Գրինդելվալց քաղաքում անցկացվող լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի փուլում վախճանվել է կանադացի մարզիկ Նիկ Զորիչիչը:
Արագընթաց վայրէջքի ժամանակ ճանաչված 29-ամյա լեռնադահուկորդը, որ աշխարհի անցած տարվա առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը եւ մարզական կարիերայի ընթացքում երկու անգամ էլ դարձել աշխարհի գավաթի փուլի հաղթող, կորցրել է հավասարակշռությունը եւ մեծ արագությամբ բախվել մրցուղու արգելացանցին: Նրան բազմաթիվ վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ Զորիչիչը մահացել է: Նախնական տվյալներով մահանալու պատճառը նյարդերը վնասելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ