Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կաներ Միխայիլ Պրոխորովը, եթե ընտրվեր Ռուսաստանի նախագահ

Մարտ 10,2012 22:44

ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը նախընտրական քարոզարշավում վստահեցնում էր, թե ընտրվելու դեպքում հրաժարվելու է իր բոլոր բիզնեսներից՝ երկիրը ճիշտ ղեկավարելու համար:
Օլիգարխը, գուցե, նկատի ուներ Ռուսաստանի տարածքում ունեցած իր բիզնեսները եւ, բացառված չէ, որ այդպես էլ վարվեր: Բայց հետաքրքիր է, թե ի՞նչ էր անելու Ռուսաստանի սահմաններից դուրս սպորտում ներդրած իր հսկայական գումարների հետ:
Հայտնի է, որ Միխայիլ Պրոխորովը երկու տարուց ավելի ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային լիգայի (NBA) «Նյու-Ջերսի-Նեթս» ակումբի սեփականատերն է, իսկ բոլորովին վերջերս լրատվամիջոցները գրեցին, որ ռուս միլիարդատերը ցանկանում է գնել Պորտուգալիայի ամենաճանաչված ակումբներից մեկը՝ Լիսաբոնի «Սպորտինգը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031