Հյուրընկալվելով ամերիկյան հեռուստաշոուներից մեկին՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ասել է, թե մտադիր է զբաղվել մարմելադի բիզնեսով: «Ճիշտ է, իմ արտադրության մարմելադը օղու համ չի ունենա», – ակնարկել է նա ռուս տղամարդկանց ամենասիրած զբաղմունքը: Մարզուհին նաեւ ասել է, թե երբեք չի ժամադրվել ռուս մուժիկների հետ: «Ես նշանված եմ: Եվ, փառք Աստծո, իմ նշանածը ռուս չէ», – հայտարարել է ճանաչված գեղեցկուհին:
Մարիա Շարապովայի հարսանիքը կայանալու է այս տարվա նոյեմբերի 10-ին՝ Ստամբուլում: Նրա ապագա ամուսինը NBA-ի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ