Անգլիայի հարավային առաջնության մասնակից «Ուեսթոն-Սուպեր Մարե» թիմի հարձակվող 19-ամյա Ստյուարտ Թեյլորը, հետ-թրիկի հեղինակ դառնալով, չի հասցրել վայելել խփած երրորդ գոլի բերկրանքը, քանի որ թիմակից, կիսպաշտպան Լյուիս Հանթը, հարձակվելով նրա վրա, տապալել է գազոնին եւ ականջից կծել մոտ 2,5սմ x 1,5սմ մաս:
Հետո խավբեկը պատմել է, թե իրեն հունից հանել է գրոհների եզրափակիչ փուլում Ստյուարտի էգոիստությունը: Արածի համար ականջակեր ֆուտբոլիստը մեղադրվել է մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեջ եւ դատապարտվել 21 ամսվա ազատազրկման: Իսկ տուժողի ականջը կարել բժիշկները չեն համաձայնել, որովհետեւ այն երկար ժամանակ «թավալվել էր» գետնին եւ մեծ էր վարակման հավանականությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ