ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին Aravot.am-ը խնդրեց ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի վերաբերյալ մեկնաբանություններ անել: Հիշեցնենք, որ իր ծավալուն ելույթում նախագահը, մասնավորաբար, ասել էր. «Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական (ինչպես դա հաճախ արել ես), մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը և դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների» եւ բավականին մանրամասն հակադարձումներ ներկայացրել:
Պարոն Բագրատյանի կարծիքով. «Սերժ Սարգսյանն ինչ ասել է` բացարձակ թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ փորձել է ինձ պատասխանել, Տիգրանին պաշտպանել: Ինչ ասել է` սխալ է ասել: Ո՞նց կարան երկրի ղեկավարին ֆռռացնեն, եւ նա այդպիսի ելույթ ունենա»,- ասաց պարոն Բագրատյանը` հավելելով, որ ինքն այդ ելույթի առիթով բաց նամակ է պատրաստում Սերժ Սարգսյանին: Նամակը պատրաստ կլինի մոտ երկու ժամից եւ կհրապարակվի:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև