Բրիտանացի երգիչ Ռոբի Վիլյամսը, որ նախապատրաստվում է մայիսի 27-ին կայանալիք բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը, ցատկել է իր ձայնագրման ստուդիայի տանիքից ու մեջքը լուրջ վնասել: Չգիտես ինչու, նա որոշել է ստուգել, թե կարո՞ղ է կրկնել այդ հնարքը:
Երաժիշտը կհասցնի՞ ապաքինվել, ոչինչ ասել հնարավոր չէ: Վիլյամսը պետք է այդ օրը գլխավորի Անգլիայի «ընտրանին», որի մրցակիցը լինելու է «Աշխարհի հավաքականը»՝ Մայքլ Շինի գլխավորությամբ: Բարեգործական այդ խաղից ստացվելիք ամբողջ հասույթը տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ