«Դեռ հստակեցված չի: 2-3 օրվա ընթացքում արդեն հստակ կասեմ` մասնակցելու եմ ընտրություններին, թե ոչ»,- այսպես պատասխանեց հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ է փոխել իր որոշումը եւ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Հիշեցրեցինք, որ մի քանի ամիս առաջ պարոն Հարապետյանն ասում էր, թե իրեն հաջորդ խորհրդարանում չի տեսնում: «Այո, ես ասում էի, որ ցանկանում եմ չմասնակցել, պատգամավոր չդառնալ, բայց քանի որ ես անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, իմ կուսակցությունն ինչպես կորոշի` ես այնպես էլ կանեմ: Համագումարից հետո` կուսակցությունը ոնց կորոշի, այնպես էլ կանեմ: Հիմա էլ եմ ասում` անձամբ չեմ ցանկանում»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Հետաքրքրվեցինք` եթե կուսակցությունն իր սկզբունքներին հակասող որոշումներ կայացնի` դարձյա՞լ պատրաստ է դրանք կատարել: Հայրապետյանը հակադարձեց. «Իմ սկզբունքներն իմ կուսակցության հետ համահունչ են, ո՞նց կարող է տենց բան լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև