ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից Aravot.am-մեկնաբանություններ խնդրեց Եվրոպական
ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի` ՀՀԿ-13-րդ համագումարում արած հայտարարության առիթով: «Ո՞վ է Մարտենսը»,- եղավ Մուսինյանի պատասխանը:
Նկատենք, որ Մարզահամերգային համալիրում այսօր կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ԵԺԿ նախագահը, իր տեսաելույթում դիմելով ՀՀԿ-ականներին, համոզմունք էր հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է. «Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենեւին ձեզ համար եւ ոչ էլ ձեր կուսակցության: Դուք դա կանեք ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի: Հայաստանը պետք է տեսնի, որ իր եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Եվ ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում եւ նոր հեռանկարներ ընձեռնում ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար։ Փորձությունների եւ տանջանքների միջով անցած այդքան տարիներից հետո Հայաստանն իրավունք ունի վայելելու երկարատեւ խաղաղություն։ Հայաստանն իրավունք ունի այլեւս չապրել շրջափակման մեջ»:
ԵԺԿ նախագահը նաեւ հայտարարեց, որ հպարտ են Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանի առաջընթացներով. «Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաեւ Ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Ձեր կողմից ձեռնարկված տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները նպաստում են խաղաղ ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրման ուղին ընտրած Հայաստանի կայացմանը։ Սակայն ԵԺԿ անդամ լինելը ենթադրում է նաեւ պարտավորություններ եւ առաջին հերթին օրինակելիության պարտավորություն»: ԵԺԿ-ի նախագահը կարծում է, որ Հայաստանն իր պատմության շրջադարձի վրա է եւ որ պատմական ժամանակաշրջանի փոփոխություն է կրում:
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան