Խենկ անունն ունեցող կատուն ապրում է Վիրջինիա նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում: Նա դարձել է ԱՄՆ-ի սենատի անդամի թեկնածու: Խենկը անկախ թեկնածու է և նրա անունը մտցված է քվեաթերթիկներում: Կատվի տերը պատմել է Խենկի ամենակարևոր քայլերից մեկի` աշխատատեղերի բացման մասին: Նախկին անտուն կենդանու նախընտրական ծրագրում ասվում է, որ աշխատատեղերի ստեղծումը կօգնի թե՛ քաղաքի, թե՛ տարածաշրջանի և թե՛ երկրի վիճակի լավացմանը: Խենկը խոստացել է նաև իր ընտրվելու դեպքում կաթ կլինի ցանկացած կատվի ամանում: Այս կատուն միակ կենդանին չէ ԱՄՆ-ում, որը զբաղվել է քաղաքականությամբ:
Արամ Արարատյան