ՀՀԿ 13-րդ համագումարը պետք է ընդունի բանաձեւ, որի նախագծում մասնավորապես ասված է. «Քեզ համար, Հայաստան» կարգախոսի ներքո մենք Հայաստան պետության կայացումն ենք ապահովել, հասարակական համակեցության հիմքերն ամրացրել ու մեր երկրի դիրքն ամրապնդել: Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք՝ «Քեզ համար, Հայաստան»: Այսուհետ ասում ենք՝ ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրիս համար, հավատանք, եւ բոլորս միասին փոխենք մեզ ու մեր երկիրը: Հավատանք ու փոխենք»: Թերեւս այս վերջին արտահայտությունն էլ կլինի ՀՀԿ կարգախոսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ