Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 10-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ Սիրակ Գրիգորյանը, վարելով «ԿԱՄԱԶ 53212» մակնիշի 24 ՏՕ 175 համարանիշի ավտոմեքենան Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետություն ավտոճանապարհի 253 կմ հատվածում, ավտոմեքենայի արգելակների խափանման պատճառով կայանում է ավտոմեքենան և փորձում կարգավորել արգելակները։ Կարգավորման ժամանակ բեռնատարը շարժվում է դեպի իր կողմը և անցնում նրա մարմնի վրայով։ Վիրավորված վիճակում Ս. Գրիգորյանը տեղափոխվում է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ էլ վերակենդանացման բաժանմունքում 1.5 ժամ անց մահանում է։
Դեպքի վայրում են եղել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում քննիչ Հովիկ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։