Մախաչկալայի «Անժին» բոլորի համար անսպասելի հրաժարվել է աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսի ծառայություններից:
Բրազիլացին այլեւս ակումբի մարզազգեստով խաղադաշտ մտնելու իրավունք չունի: Ո՞րն է պատճառը. ակումբի ղեկավարությունը թեեւ առայժմ ոչ մի մեկնաբանություն չի տալիս, բայց անհասկանալի է, քանի որ բոլորովին վերջերս Գուս Հիդինգն ասում էր, թե Ռոբերտո Կառլոսն իր թիմի կարեւոր խաղացողներից է: Ու հանկարծ՝ այսպիսի շրջադարձ:
Ի՞նչ է անելու ֆուտբոլիստը, առայժմ պարզ չէ: Մարզիչ աշխատել նա չի կարող, որովհետեւ համապատասխան լիցենզիա չունի: Սակայն նա կարող է Հիդինգին օգնել միայն ոչ պաշտոնապես:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ