Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները իրենց «գրանտակեր» անվանողների աչքերը կհանեն

Մարտ 09,2012 23:08

Այսօր լրագրողները Գյումրի ժամանած բնապահպաններից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն իրենց հասցեին աջ ու  ձախ հնչող այն քննադատությունները, թե նրանք  շարժվում են այս կամ կուսակցության հրահրմամբ կամ գրանտով: Բնապահպաններից մեկը` լուսանկարիչ Եղիա Ներսիսյանն, այսպես արձագանքեց. «Առաջին հերթին ինձ թվում է հայ մարդը պետք է մի անգամ Նժդեհ կարդա իր կյանքում և հասկանա` ոնց որ Նժդեհն էր ասում ` իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է : Անտարբերությունը համատարած հիվանդություն է  Հայաստանում, և պակասում է հավատը ինչ-որ խնդիրների նկատմամբ, եթե ինչ-որ մեկը անում է  հանունի համար ինչ-որ բան, պարտադիր իրեն պիտակ են կպցնում` ասում են ինքը անպայման պետք է գրանտ ուտի: Իրենք չեն հավատում, որ  մեկը կարող է  իր տունը թողնի, ելնի, գնա Թռչկանում վրանի տակ մնա, մտածում են  պետք ա փող առնի էնտեղ: ՉԷ, կան բաներ, ինչպես որ Նժդեհն էր ասում` ապրել կամ զոհվել, եթե թշնամին մտնում է մեր Հայաստանը գրավելու, բոլորը զինվում են, գնում ենք կռիվ անելու, հիմա թշնամի չունենք, բայց ներքին թշնամին մեզ ուտում է, մեր ընդերքը տանում են, հետո կհայտնվենք  անապատում, ինչու՞ չպայքարենք:Դա էլ է չէ՞ հանուն, մեզ անպայման պիտի փող տա՞ն կամ կուսակցական պիտի լինե՞նք, որ մեր երկիրը պահենք:Մեր երկիրը տանում են , էդպես չէ՞:Եթե կա այս աշխարհում մեկը, ով կհայտնվի ու  մեր բնապահպաններից մեկին կասի, որ  դու  էս կուսակցության անդամ ես կամ քեզ փող են տվել, ես իրա աչքը կհանեմ:Թող մեկը ապացուցի, բոլորը խոսում են, փորձում են կեղտոտել, բայց մենք ոչ մեկից չենք վախենում: Եթե մեկը գա, ձեր ծորակի ջուրը կեղտոտի, դուք հաստատ նրա գլուխը կջարդեք, էսօր քո ամբողջ ջուրն են թալանում, քո ամբողջ երկիրն են կեղտոտում, ինչի՞ չեք պայքարում: Ի՞նչ կուսակցություն, խնդալու է, որ Հայաստանում էսքան կուսակցություն կա , մեզ ոչ մի կուսակցություն պետք չէ, մեզ պետք է տեր կանգնել մեր երկրին»:

Արթուր Գրիգորյանն էլ  հավելեց, որ թեև բնապահպանների մեջ կան տարբեր կուսակցությունների անդամներ, բայց նրանք բնապահպանական շարժման մեջ մտել են ոչ թե կուսակցության շահը առաջ տանելու, այլ  ընդհակառակը` քաղաքական միավորի հնարավորությունները օգտագործում են  բնապահական պրոբլեմները առաջ մղելու համար, այնպես որ այնտեղ չկա  կուսակցականություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031