Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը հրապարակել է «International Crisis Group» կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթի «Սառեցրած հակամարտություն, որը կարող է կրկին եռալ» հոդվածը, որտեղ հեղինակը խոսում է հայ-ադրբեջանական հակամարտության ամսին:
Հոդվածում հեղինակը մասնավորապես նշել է, թե ստատուս-քվոյի պահպանումն այլևս ընդունելի տարբերակ չէ:
«Հակառակորդ կողմերը կարող են պայմանավորվել փոխզիջումների մասին՝ այսպիսով հասնելով խաղաղության, միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ուժեղացման միջոցով: Հակառակ դեպքում կարող են բռնկվել է՛լ ավելի ինտենսիվ բռնություններ՝ ներքաշելով տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող պետություններին», – գրում է Շիթը:
«Աշխարհի պետությունների առաջնորդները պետք է մտածեն այս վտանգի մասին, ինչպես նաև փախստականների հոսքի, էներգամատակարարման խաթարման, ավերածությունների և զոհերի մասին, որոնք կդառնան մարտական գործողությունների վերսկսման արդյունքը», – «Նյու Յորք Թայմս» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է է «International Crisis Group» կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթը:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան