Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը, վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այցելել են Սոչիի օլիմպիական օբյեկտներ: Այնտեղ անցկացվող միջազգային մրցումներին ներկա լինելուց բացի, Վլադիմիր Պուտինը իրեն փորձել է «կրակող դահուկորդի» դերում: Ճիշտ է, նա դահուկների վրա չի կանգնել, սակայն իր դիպուկությունն ստուգել է ինչպես սովորական բիաթլոնի հրացանով, այնպես էլ՝ թույլ տեսնող մարզիկների համար հատուկ պատրաստված զենքով, որն օգտագործում են պարալիմպիկ խաղերի մասնակիցները:
Վարչապետը առաջինով հինգ թիրախներից խոցել է երեքը, իսկ երկրորդով՝ չորսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ