Նրանից շատ վաստակում է միայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն, այնուամենայնիվ, աշխարհի ամենհարուստ մարզիչը չէ: «Futbol Finance»-ի տարածած տվյալներով ամենից շատ վաստակում է Ժոզե Մոուրինյոն, որի տարեկան աշխատավարձն արքայական ակումբում 10 միլիոն եվրո է: Հիդինգը եւ «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 7,5 միլիոնով բաժանում են 2-3 րդ տեղերը:
Հետաքրքիր է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան 4,8 միլիոն եվրոյով ընդամենը յոթերորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ