Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային հեռախոսները ջեմ ու սուրճ դարձան (ձայնագրություն)

Մարտ 09,2012 21:09

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկի պատմելով, մարտի 8-ի նախօրյակին  ՕԵԿ անդամները դռնեդուռ ընկած անձնագրային տվյալներ են հավաքել ու խոստացել տոնական նվեր՝ բջջային հեռախոս: Արդեն երեկ պարզվել է, որ հեռախոսի փոխարեն կուսակցությունը 1 բանկա ջեմ ու 1 տուփ  սուրճ է նախատեսել:

VOICE022«Օրեր առաջ Օրինաց երկիր կուսակցության անդամներից ոմն մեկը եկավ ու առաջարկեց, իմ   անձնագրի տվյալները, հասցեն վերցնել  ու ասաց, որ մարտի 8–ին մեզ բջջային հեռախոսներ կնվիրեն: Երեկ մեզ զանգահարեցին ու ասացին, որ մեր տեղամասից գնանք հեռախոսի փոխարեն ջեմ ու սուրճ վերցնենք: Չգիտեինք, որ ջեմը զարյադկա է վերցնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչը: Նրա խոսքերով, նվերի փոփոխությունը պատճառաբանել են  կանանց տոնի միամսյակով ու ասացին՝ հեռախոսներ կնվիրեն ապրիլի 7-ին:

VOICE023ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ  «Առավոտին» փոխանցեց, որ նման բան չկա, քաղաքացիներին ոչ մի ջեմ ու սուրճ էլ չեն նվիրում ու անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031