Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Ծաղկաձորը «բուռանաթափ» է անում

Մարտ 09,2012 18:49
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ մարտի 9-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն արդեն 2 ժամ է Ծաղկաձորում ուժեղացված ծառայություն են անցկացնում։

Ինչպես Ծաղկաձորից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերում են այն «բուռաններն» ու կվադրոցիկլները, որոնք վարորդները վարում են առանց համապատասխան թույլտվության, և որոնց վրայից բացակայում են համարանիշները։ Հայտնաբերված բոլոր «բուռաններն» էլ չունեն համապատասխան փաստաթղթեր, իսկ անիվներն ամբողջովին մաշված են։ Բոլորի վարորդական իրավունքի վկայականներում բացակայում է այն կետը, որով իրենց թույլատրվում է վարել նշված տրանսպորտային միջոցը։

Ծաղկաձորում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են` «էս միջոցառումը ոստիկանները շուտ պետք է անեին, թե չէ էս բուռանների ահից վախենում էինք փողոց դուրս գայինք, հիմա մի քիչ հանգիստ ենք, որ Ծաղկաձորի ոստիկանները միշտ իրենց հսկողության տակ կպահեն այդ երևույթը»։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այս տարի Ծաղկաձորում արձանագրվել է «բուռանի» հետևանքով տեղի ունեցած վթարի 3 դեպք, որից մարմնական վնասվածքներ են ստացել 4 անձ։

Ի դեպ, երբ ֆոտոլրագրողը փորձում էր լուսանկարել ոստիկանների կողմից հայտնաբերված և անօրինական շահագործվող «բուռանները», Ծաղկաձորում մի երիտասարդ, որը ներկայացավ որպես ծաղկաձորցի Մհեր Միրզոյան, իր ընկերների հետ փորձում էր խոչընդոտել լրագրողի աշխատանքը և անգամ սպառնալիքներ էր տեղում. «Ո՞վ եք, որ եկել եք Ծաղկաձոր, խի՞ ինձ տեղյակ չեք պահել», և երբ նա փորձում էր ֆոտոլրագրողի ձեռքից խլել ապարատը, նրա հարձակումը կարողացել են կանխել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները։

Միջոցառումը ղեկավարում էին ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը։ Բոլոր օրինախախտների նկատմամբ ՃՈ աշխատակիցները համապատասխան վարչական արձանագրություններ են կազմել, իսկ կրկնվելու դեպքում «բուռանները» կտեղափոխվեն տուգանային հրապարակ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ այն քաղաքացին, ով խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը և ներկայանում որպես Մհեր Միրզոյան, իրականում Ծաղկաձորի բնակիչ Մհեր Առաքելյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031