Երեկ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ամբողջական կազմով մեկնեց Բելգրադ, որտեղ մարտի 9-ին կմեկնարկի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը օրերս Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել էր այն ըմբիշների անունները, որոնք Սերբիայի մայրաքաղաքում ներկայացնելու են մեր երկիրը: Նրանք են.
Ռոման Ամոյան, Երեւան, 55 կգ քաշային կարգ
Արթուր Մկրտչյան, Երեւան, 60 կգ
Արամ Ջուլֆալակյան, Երեւան, 66 կգ
Կարդացեք նաև
Արսեն Ջուլֆալակյան, Երեւան, 74 կգ
Հրաչ Հովհաննիսյան, Գյումրի, 84 կգ
Արթուր Ալեքսանյան, Գյումրի 96 կգ
Յուրի Պատրիկեեւ, Երեւան, 120 կգ:
Հիշեցնենք, որ FILA-ի որոշմամբ Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում: