Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հափշտակել էին կոշիկի տուփի մեջ պահվող ոսկյա զարդերը

Մարտ 09,2012 13:18

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Հրազդանի բնակիչ Ն. Կիրակոսյանին: Նա, ըստ գործի նյութերի, 4 տարի առաջ նախնական համաձայնության էր եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի եւ Հ. Թորոսյանի հետ՝ ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Է. Գրիգորյանից  հափշտակություն կատարելու շուրջ:

Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար նրանք դերաբաշխում էին կատարել, ձեռք էին բերել դիմակներ, ինքնաձիգ եւ մուրճ: Համաձայն նախապես մշակված ծրագրի՝ նրանք դարանակալել էին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների. «Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան՝ անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը եւ ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի եւ նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները՝ մեքենայի հետեւի նստելատեղի վրայից վերցրել են կոշիկի տուփերում առկա առանձնապես խոշոր չափերի՝ 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել»:

Հանցագործությունից հետո Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը եւ Կ. Թոռչյանը փախել էին:  Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հետախուզման ժամանակ էլ պարզվել է, որ ՌԴ-ում գտնվող Կ. Թոռչյանը մահացել  է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031