Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդասարովը «Արմավիայի» համար գնորդ է ման գալիս

Մարտ 09,2012 13:04

«Արմավիա» ավիաընկերության սնանկանալ-չսնանկանալու հարցը ընկերության սեփականատեր Միխայել Բաղդասարովը նախօրեին՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում որոշակիացրեց: Ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սեփականատերը շատ պարզ հայտարարել է, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները չիջեցնի, ապա «Արմավիան» կգնա սնանկացման ու կփակվի: Միխայել Բաղդասարովի խոսքերով՝ «Եթե համաձայնության չգանք՝ կհայտարարենք սնանկացման մասին, տոմսերը կվերադարձնենք, ինքնաթիռները կվաճառենք ու պարտքերը կտանք»:

Նշենք, որ օրեր առաջ քաղաքացիական ավիացիայի նախկին պաշտոնյաներից մեկը նույնպես կանխատեսել էր, որ «Արմավիային» տանում են սնանկացման, քանի որ ինչ-որ մեկը աչք է դրել այս բիզնեսի վրա, որն էլ հավակնում է դառնալ ազգային ավիափոխադրող: Միխայել Բաղդասարովը մեկնաբանելով այս եւ նմանատիպ այլ հայտարարություններ՝ ասել է. «Ես հազար անգամ ասել եմ՝ «Արմավիան» վաճառվում է, հազար անգամ էլ ասել եմ՝ «Արմավիան» չի վաճառվում: Հիմա էլ ասում եմ՝ եթե ուզող կա, հիմա էլ հաճույքով կվաճառեմ: Ո՞վ է ուզում գնել, մատով ցույց տվեք»:

Չնայած դրան, պարոն Բաղդասարովը հայտնել է, որ ՀՀ վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որն արդեն զբաղվում է այս հարցով. «Եթե նպաստավոր պայմաններ ստեղծեն, կաշխատենք, եթե ոչ՝ ուղղակի ի վիճակի չենք լինի աշխատելու»:

Նշենք, որ տարիներ առաջ էլ հսկայական պարտքերի պատճառով սնանկացման տարան նաեւ «Հայկական ավիաուղիներին», ինչի հետեւանքները մինչ օրս չեն կարողանում մարսել «Հայկական ավիաուղիների» բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը հարյուր հազարներով պարտքեր ունի մինչ այժմ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031