Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ հայաստանյան իրականության մասին

Մարտ 09,2012 12:19

Երեկ «Առավոտը» ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը գտնվում էր Գյումրիում՝ Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, հետաքրքրվեց, թե դիվանագետի դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: «Իմ կարծիքով՝ դրական փոփոխություններ, անշուշտ, նկատվում են, օրինակ՝ Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ՝ տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել… սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, եւ առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձեւով կանցկացվեն»,- ասաց տիկին Լիչը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031