Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպական և այլ հարցեր: Ըստ ՀՀԿ պաշտոնական կայքի՝ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:
Գործադիր մարմինը հավանության արժանացրեց`
ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին,
բ/ համագումարի բանաձևի նախագիծը:
Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը. «Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն»: