Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկավան գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Հարությունյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 04 ՏՕ 136 համարանիշի և նույն մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 51-ամյա Սուրեն Հովսեփյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի 01 ՍՏ 993 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Օպել»–ի ուղևոր, 30-ամյա Ազիզ Դումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Հովհաննես Ներսիսյանի և հետաքննիչ Էդգար Նազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Դալլաքյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։