Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրդերին ոչ մի լավ բան չեն արել (Տեսանյութ)

Մարտ 08,2012 22:11

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեր երկրում բնակվող քրդերը պայքարելու են, որ գոնե 1-2 քուրդ մտնի մեր խորհրդարան՝ իրենց փոքրամասնության խնդիրները բարձրացնելու: Թե չէ հույսները հայ պատգամավորների ու նախագահների վրա դնելով՝ քրդերի ոչ մի խնդիր չի լուծվում: Նրանք բողոքում են, որ իրենք աշխատում են Հայաստանում, հարկ են վճարում մեր պետությանը, եւ պետությունը պարտավոր է իրենց գոնե փոքր խնդիրները լուծել, ինչը չի անում:

Քուրդ համայնքի ներկայացուցիչ Վրաս Խումոյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կոնկրետ ինքը ոչ մի կուսակցության չի հավատում ու չի հարում. «Քսան տարի է՝ ես երեւի լավ բան չեմ տեսել»: Մեր հարցին՝ Հայաստանի 3 նախագահներից ո՞վ է նախընտրելի ձեզ համար կամ ո՞ւմ գործունեությունն է բարենպաստ եղել քրդերի համար՝ պարոն Խումոյանը դժվարացավ  պատասխանել. «Դե հիմա ինչ-ինչ չափով մի մազաչափ ինչ-որ մի առաջընթաց եղել է այսօր՝ Սերժ Սարգսյանի օրոք»: Իսկ թե ո՞րն է այդ առաջընթացը, ըստ Վրաս Խումոյանի՝ Ղարաբաղյան պատերազմի արտաքին քաղաքականությունն է, եւ այն, որ այսօր պահպանվել է « ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը. «Քուրդ ժողովրդի համար ոչ մի բան չեմ տեսնում, արտահոսք կա: Հայաստանի քրդերն էլ, որ հայ ժողովրդի մեջ են մեծացել, սովորել են նրանց նիստուկացին, մի քիչ մերվել են, նրանց համար շատ դժվար է գնալ ուրիշ երկիր, մեր մենթալիտետը նման է Հայաստանին, ռուս ժողովրդի հետ չի բռնում իրար, էլի»:

Քրդերի ցանկությունն է, որ մեր խորհրդարանում մի 50 քուրդ լինի, ըստ նրանց, դրանից հեղաշրջում չի լինի, բայց քանի որ դա իրատեսական չէ, գոնե 2 պատգամավոր պետք է լինի, որ քուրդ ժողովրդի «ցավը բացատրի, ասի՝ էս ա մեր ցավը»: Պարոն Խումոյանի խոսքերով՝ «Մենք ունենք Հանրային ռադիոյով քրդական բաժինը, ունենք «Ռիա թազա» թերթի խմբագրությունը, որը ոչ մի բանով, մի կոպեկով չի ֆինանսավորվում: Այս պետությանը պիտի հովանավորի թերթի ծախսերը:Երկու ամիս է՝ թերթը լույս չի տեսնում ֆինանսական վատ վիճակի պատճառով»:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցն էլ գիտակցում էր, չնայած իրենք ունեն իրենց թեկնածուները, բայց եթե մի քուրդ էլ իր թեկնածությունը դնի, հույս չունեն, որ կանցնի. «Եթե մի քանի աստիճանով ցածր էլ լինի մեկը քուրդից, նրան կընտրեն՝ քուրդին՝ չէ, դա պարզ է, թաքցնելու բան չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031