Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00–ի սահմաններում, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Պետրոսյանի վարած «Հովո» մակնիշի 038 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետություն ավտոճանապարհի 226-րդ կմ–ին բախվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղի բնակիչ Արսեն Աբրահամյանի վարած «Կամազ 5410» մակնիշի 001 ՏՏ 47 համարանիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով Դ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցներ Սամվել Ալեքսանյանն ու Նարեկ Գառնիկյանը։
Վթարի վայրում քննչական աշխատանքներղ ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Մխիթար Տիգրանյանը։ Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։