Մաշտոցի այգում ակտիվիստները՝ բանաստեղծություններով ու թմբուկներով այսօր նշեցին մարտի 8-ը: Նախքան տոնակատարությունը, մի խումբ ակտիվիստներ «Ապամոնտաժեք» ցուցապաստառով գնացին քաղաքապետարանի աշխատակիցներին ընդառաջ, որոնք այսօր փողոցում ծաղիկներ էին բաժանում կանանց:
Տոնակատարության հիմնական բանախոսները գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու Զարուհի Հովհաննիսյանն էին: Նրանք կոչ էին անում կանանց ավելի ակտիվ ներգրավվել հասարակական միջոցառումներին ու ակցիաներին: «Հայաստանում փոփոխությունների փորձերը հաջողությամբ չեն պսակվում, բայց կանայք ինչքան ակտիվ մասնակցեն, ավելի լավ կլինի, որովհեետեւ նրանք փոփոխություններ առաջացնելու ավելի մեծ շանսեր ունեն, քան տղամարդիկ»,- նման կարծիք հայտնեց Մ. Պետրոսյանը:
Զ. Հովհաննիսյանն էլ հավելեց, որ մարտի 8-ը հեղափոխության, ու չհարմարվող կնոջ օրն է, որը միշտ էլ ցանկացած պայքարում հաջողությունների է հասնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ