Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք բաժանողների ու ԱԺ քվեարկությունների համեմատությունը (Տեսանյութ)

Մարտ 08,2012 17:51

Սկսած հեռուստատեսությամբ ցուցադրվող բժշկական, բարեգործական ակցիաներից մինչեւ ակնոցներ բաժանելը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը համարում է ընտրակաշառք: «Ինչքան էլ դա օգուտ է կոնկրետ մարդուն, այնքան վնաս է Հայաստանին՝ որպես իրավական պետություն կայացնելու գործընթացում: Եվ սա ոչ արտասուքի, ոչ էլ ժպիտի տեղ չէ, սա պայքարի վայր է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքերով, ընտրակաշառքները միշտ էլ անհավասար պայմաններ են առաջացնում կուսակցությունների համար. «Ափսոս, որ մարդիկ, որոնք դա անում են, հետագայում լրիվ հակառակ իմաստով հայտարարությամբ են հանդես գալիս: Սա նման է ու ես համեմատելու եմ այն քվեարկոթյունների հետ, որոնք տեղի են ունեցել Ազգային ժողովում: Այնտեղ պատգամավորները օրինազանցությւոն են գործում, անմիջապես հրաժարվում են, մյուս օրն էլ արդարանում են ու իրենց գովաբանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031