Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միտինգ են անում քրդերը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 08,2012 17:39

 

«Այսօր աշխարհքի բոլոր կանանց համար տոն է, բայց մեր՝ քուրդ կանանց համար՝ կարամ ասեմ, սուգ է»,- այսօր Շահումյան հրապարակում քուրդ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ քրդուհիների դեմ բռնության:

Նրանք ծեծված, բռնության ենթարկված քուրդ կանանց լուսանկարներով պաստառներ էին ցուցադրում անցորդներին, երգում, պարում ազգային պարեր ու հրավիրում անցորդների ուշադրությունը:

Ակցիայի ակտիվիստ Զարիֆ Քալաշյանի խոսքերով՝ «Հայաստանում մեր կանայք ազատ ապրում են: Խոսքը Թուրքիայի մասին է, մեր կանայք ճնշված են այնտեղ: Այստեղ մենք սովորում ենք, մեր դպրոցը, մեր լեզուն ունենք, խոսում ենք: Մենք քայլում ենք փողոցներում ու բարձրաձայն խոսում, բայց այնտեղ չէ՜: Իրենք նայում ենք իրենց կողքերը, փակում են դռները, որ հանկարծ մեկը չլսի»: Տիկին Զարիֆը նաեւ ասում էր, որ այս ակցիայով իրենք պահանջում են ազատություն նաեւ իրենց պատգամավորների համար. «Ազատություն ենք ուզում, իհարկե, մեր Օջալանի համար էլ, քանզի Օջալանը մեր կանանց ազատություն է բերել: Մեր հավաքվելու բուն իմաստն ու նպատակը դա է»:

Ցույցի մասնակիցները հիմնականում կանայք էին: Նրանք վստահեցնում էին, որ քուրդ տղամարդիկ կնամեծար են: Մեր հարցին՝ չե՞ն շահագործում նրանք կանանց՝ տիկին Զարիֆը վստահեցրեց, որ «մեր մոտ այդ բանը չկա, քանզի մենք Օջալանի ուղիով ենք գնում, բռնություն չի լինում: Առավոտ ես հելել եմ, ասել եմ՝ պիտի գնամ միտինգի՝ թույլ տվել է: Իմ  ամուսինը միշտ ինձ թույլ է տվե: Ես ժողովների էլ եմ մասնակցել, ամեն տեղ էլ եղել եմ»:

Համայնքի ներկայացուցիչ Վրաս Խումոյանի մեկնաբանությամբ՝ քուրդ կանանց իրավունքները ռուսների եւ հայերի համեմատ ավելի շատ են ոտնահարվում. «Քուրդ կանանց աքերը փակ են, աչքաբաց չեն, տանջված ժողովուրդ են, իրենց մաղթում եմ ազատություն»: Մեր հարցին՝ ձեր համար ընդունելի՞ է ռուսների ազատությունը՝ նա պատասխանեց. «Դե, օրինակ բազմակնությունն ընդունելի չէ, մենք դա չենք ընդունի, դա ամոթի խնդիր է, չենք կարող նմանվել Եվրոպային: Աստված կնոջն ասել է՝ վերեւը ես եմ, ներքեւը՝ քո ամուսինը, պիտի հնազանդ լինես: Օրինակ,  ծխեն էլ էն չի, չնայած որ տատս ծխում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031