Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15.50-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կալենցի փողոցի թիվ 3՝ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտ և գործարանի շենքի 1-ին հարկում այրվում է քարի արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Սամվել Ռշտունու և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը՝ ղեկավար Կարեն Տոնոյանի հետ:
Հրդեհի վայրում քանի որ անհրաժեշտ է եղել ջրատարի կարիք, շտապ բերվել է ջրատար։ Կարճ ժամանակում հրշեջները կարողացել են կրակը մեկուսացնել և ամբողջությամբ մարել հրդեհը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի հետևանքով այրվել է օքսիդիանի մշակման արտադրամասում տեղադրված 2 հաստոց և մեկ պահարան։ Հրդեհի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին հայտնել են, որ նշված արտադրամասը պատկանում է Վահագն Մանուկյանին։