«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, ինչքան ընտրությւոնները մոտենան՝ այնքան կնվազեն ՀԱԿ-ի շուրջ համախմբված մարդիկ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀԱԿ-ն արդեն մի քանի տարի է՝ շեղվել է իր գլխավոր սկզբունքներից. «Ըստ էության ՀԱԿ–ը շեղվեց իր առջեւ դրված խնդիրներից , այդ պատճառով օր օրի թուլացում է ապրում ու շարունակելու է ապրել: Մինչեւ հայտնի չընտրությունները՝ շատ քիչ մարդկանց քանակ է պահպանվելու այդ միավորի շուրջ, այնքան քիչ, որ վերջում ՀԱԿ–ը գործող դիկտատորից խնդրելու է մի խումբ մարդկանց թույլ տան մտնել Ազգային ժողովից ներս»:
Պարոն Սեֆիլյանի խոսքերով, ընտրապայքար էլ չի լինելու, որովհետեւ. «Սերժիկ Սարգսյանի դարակում են գտնվում մայիսի 6-ի արդյունքները: Նա ոչ միայն գիտի՝ ՀՀԿ–ի ցուցակում ովքեր կանցնեն, այլեւ մնացած բոլոր ուժերը, որոնք մասնակցում են: Նա ունի ազդելու բոլոր ձեւերը, որ իր ուզած մարդիկ հասնեն Ազգային Ժողով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ