Լրահոս
Օրվա լրահոսը

Կարենը Լալային նվիրելու է իր ամբողջ օրը. Տղամարդկանց անակնկալները կանանց

Մարտ 08,2012 17:33

Գարնան, սիրո և նրբագեղության տոնին` Մարտի 8-ին ընդառաջ, տղամարդիկ մտածում են ինչ նվիրել իրենց սիրելի կանանց: Նվերը լինի յուրօրինակ, ցանկալի, և ամենակարևորը սրտանց: «Կարող է գումար չունենաս նվեր գնելու համար, բայց անկեղծ խոսքեր ասելով մայրիկիդ, քույրիկիդ կարող ես մեծ նվեր պարգևել»,- ասում է 18-ամյա Արթուրը: Նա այս իրավիճակում էլ հայտվել է, բայց մտածում է, եթե գումար ունենար, մայրիկին կնվիրեր գեղեցիկ պայուսակ, քույրիկին ապարանջան, իսկ իր հրաշքին, ինչպես ինքն է ասում, գեղեցիկ վզնոց, ու հատուկ իր համար Արթուրի սիրահարված սրտից սիրո քնքուշ խոսքեր: Արթուրը մտածում է, որ տղամարդիկ առանց կանանց՝ գոյություն ունենալ չեն կարող: Արժե նրանց տոն նվիրել ոչ միայն  մեկ ամիս, այլ ողջ մի կյանք:

Սամվելը ծիծաղելով ասում է . «Ճիշտ է ծախսը շատ է, բայց լավ օր է, մեր կանանց ուրախացնում ենք»: Նա ծառայում է հայոց բանակում, բայց ընկերները կօգնեն, որ նվերներ հանձնվի իրենց տերերին: «Մայրիկիս կապույտ հոլանդական վարդեր, քույրիկիս օծանելիք, իսկ սիրելլիս՝ թութակ»:

Սիրահարված Կարենը Լալային նվիրելու է իր ամբողջ օրը. «Կարծում եմ դրանից ավելի  լավ նվեր չկա սիրած մարդու համար: Միասին կլինենք ամբողջ օրը»,- ասում է նա: Մարտի 8-ին սկսում է ավելի գնահատել, սիրել, ուշադիր լինել մայրիկի հանդեպ: Այդ օրը բոլոր օրերից տարբերվում է մայրիկը:

8-ամյա Հայկը  մեկ ամիս առաջ սկսել է գումար հավաքել, որպեսզի նվերներ գնի: Արդեն ունի  1000 դրամ, որոշել է՝ ում է նվեր գնելու. «Մամայիս, հարսիկիս, ու Սուսան տոտային»: Սուսան տոտան թաղամասի խանութի տնօրենն է, ում  Հայկը շատ է սիրում: Մայրիկին, հարսիկին ու Սուսան տոտային նվիրելու է ծաղիկեր:

«Առավոտ երիտասարդականը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ` մաղթելով առողջություն, անսահման սեր,  կանացի երջանկություն ու բարձր տրամադրություն:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031