Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում կրքերը թեժանում են՝ ՀՀԿ շտաբի պետի նշանակումից հետո

Մարտ 08,2012 17:10

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս Սիսիանում հանրապետականներին ներկայացրեց ՀՀԿ-ի Սիսիանի նախընտրական շտաբի պետին, ինչն անմիջապես տեղիք տվեց դժգոհությունների: Սյունիքի մաքսատան տնօրեն, երկրապահ, անկուսակցական Աշոտ Մինասյանի նշանակումը մարզպետի կողմից զարմանալի էր, քանի որ նրա թիմը դեռեւս 2007-ից ուզում էր ղեկավարել ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային կառույցը:

Շտաբի նորընծա պետն ասաց, որ «պատժելու է բոլոր նրանց, ովքեր իրենց չեն արդարացնի»: Այդ պահին մի քանիսն Աշոտ Մինասյանին բացատրեցին, որ պատժելու իրավունք ոչ մեկը չունի, առավել եւս՝ ինքը: Վեճն արդեն հասնում էր ծեծկռտուքի, երբ միջամտեց մարզպետը` ասելով, որ «սյունեցուն վայել չի պատժելը, սյունեցուն համոզում են»: Այդ պահին Մինասյանի թիմակիցներից մեկը իրավիճակը փորձելով մեղմել` ավելի թեժացրեց` հայտարարելով, որ խոսքը վերաբերում է դավաճաններին: «Սյունիքում դավաճաններ, չկան, ինչ եք խոսում»,-այս անգամ էլ խիստ վրդովվեց Ս. Խաչատրյանը:

Ի դեպ, ըստ մամուլի հրապարակման` անցած տարի մարտին Սիսիանում կայացած մի քեֆի ժամանակ երկրապահ Աշոտը գինովցել էր եւ ատրճանակ պահելով կանանց վրա` անվայել խոսքերով ստիպել պարել: Նրան փորձել էր սաստել Սիսիանի դատախազը, սակայն Աշոտ Մինասյանը վեճի էր բռնվել նաեւ նրա հետ: Հարուցված քրեական գործն այդպես էլ փակվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031