Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կորոշի, թե ինչ նվիրի կնոջը մարտի 8-ի կապակցությամբ: «Աստված գիտի, չգիտեմ, առավոտյան կզարթնեմ՝ կերեւա, ինչպիսի տրամադրությամբ, ինչ կորոշեմ»,- լրագրողներին երեկ ասաց նախարարը:
Ըստ նրա, ինքը նվերներ գնում է իր նախընտրությամբ ու հաշվի չի առնում, թե ինչ նախասիրություններ ունի նա, ում համար նվեր է պատրաստում: Նախարարի խոսքերով, մարտի 8-ին ինքը կնոջից բացի նվերներ է պատրաստում նաեւ հարազատների համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ