Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանն անակնկալներ չի սիրում (Տեսանյութ)

Մարտ 08,2012 16:50

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին երեկ ասաց, որ սովորաբար մարտի 8-ին կնոջ համար հատուկ անակնկալներ չի պատրաստում: Այս տարի էլ կնոջը կնվիրի վարդեր ու մոտ օրերս կճշտի՝ ինչ նվեր է նա նախընտրում. «Էս երկու օրը կճշտեմ՝ կինս ինչ նվեր է ցանկանում ու այդ ուղղությամբ կաշխատեմ: Տանն եմ նշելու կնոջս հետ»:

Նա ասաց, որ կինը խուսափում է իրեն ֆինանսական ծախսերով ծանրաբեռնել ու մեծ-մեծ նվերներ չի պահանջում. «Կինս չի ուզում ինձ ծանրաբեռնել, բայց, այնուամենայնիվ, մարտի 8-ին կանայք սիրում են նվերներ ստանալ»:

Նա դժվարացավ մտաբերել ամենամեծ նվերն ու անակնկալը, որ մինչ օրս նվիրել է կնոջը, միայն ասաց, որ գնահատվում է իր առանձնահատուկ վերաբերմունքը կնոջ ու երեխաների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031