Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկը պետք է լինի համեստ, բայց համարձակ, կոկիկ, խնամված, ուժեղ, բայց երբեմն էլ թույլ». Տղամարդիկ կանանց մասին

Մարտ 08,2012 17:01

Անկառավարելի կին չկա, լավ կառավարող տղամարդը է պետք: Այս կարծիքն է կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Շնորհավորելով բոլոր կանանց ու աղջիկների Մարտի 8-ը` մաղթում է . «Ցանկանում եմ բոլոր կանայք ու աղջիկները լինեն սիրված, խելացի, կանգնեն տղամարդկանց կողքին, պահպանեն իրենց սկզբունքները , հայ կանայք մնան հայ կնոջ կերպարում, իսկ դա չի նշանակում տանը նստած, ճաշ եփող , երեխա պահող կերպար» ,-ասում է Էֆիաջյանը` վստահեցնելով, որ իր կինը իր հետ կապված քաղաքական հարցերին չի խառնվում: Նա նաև հավելում է. «Անկառավարելի կին չկա, ուղղակի պետք է տղամարդը լավ կառավարի»: Էնֆիաջյանը գտնում է` պարտադիր չէ տոնը շնորհավորել նվերներով, կարելի է հետաքրքիր անակնկալներ մատուցել, օրինակ՝ ուտեստներ պատրաստել կնոջ համար:
Լինի պատգամավոր, գիտնական, թե հասարակ քաղաքացի. բոլորն են կարևորում տոնի խորհուրդը ու շնորհավորում իրենց քույրերին, ընկերուհիներին, կանանց, մայրերին …: Եվ թեկուզ նվերների և է մեծարման միջոցով տղամարդիկ փորձում են իրենց լիարժեք տղամարդ զգալ`գնահատելով նրանց դերն ու տեղը իրենց կյանքում: 55-ամյա Հակոբը, ով շինարար է, պատմում է. «Կինս իմ հալալ կեսն ա, մենք միասին ենք անցել բոլոր դժվարությունների միջոցով: Երբ ազատ եմ լինում, իսկ նա աշխատանքի վայրում է, ուտելու ինչ-որ բան եմ պատրաստում, որ հոգնած կա, միանգամից հաց ուտի: Նա էլ է ինձ օգնում, օրինակ՝ մենք միասին ենք վերանորոգել մեր բնակարանը, շատ լավ ներկարար է»,-ժպտում է նա: 19-ամյա Արսենն էլ ասում է. «Ընկերուհուս շնորհիվ ես ձգտում եմ ավելի լավին թե կարիերայում, թե անջնական կյանքում: Նա ինձ շատ բան է սովորեցրել, այն որ չպետք է մարդկանց ու երևույթենրը միակողմանի դատել, և որ պետք է առողջ քննադատություն: Նրան չխանդեցնելու համար այժմ ես այնքան էլ շատ մտերիմ ընկերուհիներ չունեմ, որքան առաջ»: 25-ամյա Թորոսն էլ պնդում է` կինը գեղեցիկ է կանացիությամբ, իսկ աղջիկը` համեստությամբ. « Կինը պետք է լինի տղամարդու աջ ձեռքը, նախևառաջ խելացի, կրթված,միևնույն ժամանկ գրավիչ, ռոմանտիկ ու կրքոտ` այնպես որ եթե անգամ լալիս է, տղամարդու մոտ ոչ թե խղճահարություն, այլ տենչ առաջացնի, իսկ աղջիկը պետք է լինի համեստ, բայց համարձակ, կոկիկ, խնամված, ուժեղ, բայց երբեմն էլ թույլ: Նրանց անընդհատ պետք է լավ խոսքեր ասել, որ իրենք էլ իրենց հերթին ձեզ լավ վերաբերմունք ցույց տան »,-համոզված է նա:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031