Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուրիշ» Էլիզաբեթա, առանց կոմպլեքսների, հետաքրքիր Անահիտ. խոստանում են մասնակիցները

Մարտ 08,2012 16:24


Լարվածություն, հուզմունք, հիասթափություն, ուրախություն և արցունքներ. այսօր ամփոփվեցին «Հայ սուպերսթար» նախագծի 4-րդ գալահամերգի արդյունքները: Ինչպես նշում էին և՜ մասնակիցները, և՜ ժյուրիի անդամները՝ վերջին համերգը շատ հաջողված էր և ամենաթույլ մասնակցի անունը դժվարանում էին ասել: Բայց հեռուստադիտողը կայացրել էր իր որոշումը՝ նախագիծը լքեց Լիաննա Արոյանը: Լիաննայի կողքին՝ «վտանգավոր գոտում» էին հայտնվել նաև Էլիզաբեթ Ադիկյանն ու Անահիտ Հարությունյանը: Անահիտի համար, ինչպես ինքն է ասում, վտանգավոր գոտում հայտնվելն արդեն դարձել է սովորական. «Վտանգավոր գոտու մշտական բնակչուհի՝ ինչպես Ավետն ասաց: Բայց ամեն անգամ հույսեր կան, որ պիտի մնամ նախագծում: Չգիտեմ՛ ինչո՞ւ, իմ ներքին ձայնն ինձ այդպես է հուշում»: Մի քանի անգամ վտանգավոր գոտում հայտնվելու պատճառը դեռ ամբողջությամբ չի հասկացել, բայց ենթադրում է. «Երևի ինչ-որ բարդույթներ ունեմ, որից պետք է ազատվեմ: Ուզում եմ` մի քիչ ավելի հետաքրքիր դառնամ հեռուստադիտողի համար»: ինչպես նշում է՝ արդեն ազատվում է բարդույթներից և ավելացնում, որ մնացածն էլ հետագայում ցույց կտա:
Էլիզաբեթը, ինչպես բեմից ասաց, չէր սպասում, որ կհայտնվի վտանգավոր գոտում: Մեր հետ զրույցում էլ նշեց, որ երևի վերադարձը այնքան էլ ազդեցիկ չէր և հեռուստադիտողն ուրիշ բան էր սպասում իրենից, նաև խոստացավ. «Քանի որ ունեմ հնարավորություն 5-րդ գալա համերգում ելույթ ունենալու, խոստանում եմ՝ անպայման հեռուստադիտողը ինձ կտեսնի լրիվ ուրիշ էլիզաբեթի կարգավիճակում և հույս ունեմ՝ կհավանի»:
Հեռուստադիտողներիի կայացրած որոշման հետ ժյուրիի անդամներն այնքան էլ համաձայն չէին: Ավետ Բարսեղյանն, ինչպես ասում է, չի հասկանում, թե ինչով է առաջնորդվում հեռուստադիտողը քվեարկելիս. «Երևի թե կարծրատիպային տարբերակով: Կարծրատիպ է որոշակի գույների հանդեպ սովոր լինելը, ինչ-որ լքեց մեր նախագիծը բավական գունավոր էր և անհրաժեշտ»:

«Ամենակարևորը՝ ուզում էի վեցնյակի մեջ մտնել».

Լիաննա Արոյանն ասում է, որ այսօր պատրաստ չէր լքելու նախագիծը. «Բայց մտքիս մեջ ասում էի՝ ո՞վ գիտի»:  Մտածում է՝ պատճառը երգի չհասկացված լինելու մեջ է: Հիշում է, թե ինչպես որոշեց մասնակցել նախագծին. «Ես տեսել էի «Հայ սուպերսթարի» 4–րդ եթերաշրջանը և շատ էր դուր եկել: Փոքր ժամանակից շատ եմ սիրել այսպիսի նախագծերը»: Նախագծի մեկնարկում շատ էր ուզում անցնել եզրափակիչ փուլ. «Ամենակարևորը՝ ուզում էի վեցնյակի մեջ մտնել»: Պատմում է, որ այս ընթացքում շատ էր աշխատում, մտածում՝ ոնց պիտի բարձրանա բեմ: «Հայ սուպերսթարին» մասնակցելը իր համար քայլ էր, որ առաջ գնա. «Գիտեմ, որ պիտի ավելի շատ աշխատեմ»: Հետաքրքրվեցինք՝ կա՞ր ինչ-որ երգ, որ շատ էր ցանկանում երգել, բայց չհասցրեց, Լիաննան պատասխանեց՝ հետո կլսեք:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031