Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն թույլ տղամարդիկ են կաշկանդում կանանց (Տեսանյութ)

Մարտ 08,2012 16:05

Կանանց միջազգային տոնի առթիվ այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբը հրավիրել էր կին պատգամավորների՝ ՀՅԴ-ից Ռուզան Առաքելյանին, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանին եւ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանին:

Կինը եւ քաղաքականությունը, գենդերային հավասարություն, եւ այսօրվան հարիր այլ հերթապահ թեմաներից խոսելու ընթացքում տիկնայք նաեւ հիշեցին իրենց առաջին մարտի 8-յան նվերները: Ռուզան Առաքելյանը հիշեց իր ուսուցիչ հայրիկի նվիրած՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը, իսկ Հեղինե Բիշարյանը՝ էլի հայրիկի նվիրած մուշտակը:

Ռուզան Առաքելյանը, գենդերային խնդիրներից խոսելիս, հիշեցրեց, որ հայերը ունեցել են երկիր կառավարող թագուհիներ, այնպես որ գենդերային հավասարությամբ մեզ չեն զարմացնի:

Արյդոք չե՞ն նեղվել երբեւէ Ազգային ժողովում, տղամարդիկ չե՞ն նեղել, չե՞ն կաշկանդել իրենց աշխատանքը՝ այս հարցերին տիկնայք միահամուռ պատասխանեցին, որ Ազգային ժողովում երբեք նման խնդրի առաջ չեն կանգնել, նույնիսկ հակառակը՝ միշտ իրենց ընդառաջել են եւ թողել են ազատ աշխատել: Մի փոքրիկ վերապահում ուներ միայն Հեղինե Բիշարյանը. «Էդպիսի զգացում ապրում եմ էն ժամանակ, երբ հանդիպում են թույլ տղամարդիկ, ու մտածում եմ՝ էսպես ո՞նց կլինի: Բայց դա լինում է ո՛չ խորհրդարանի շրջանակներում»

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031