Լրահոս
Օրվա լրահոսը

Տիմոշենկոյի դուստրը պահանջում է հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ

Մարտ 08,2012 15:45

Լուսանկարը` AP

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը և ազատազրկված քաղաքական գործիչների տիկնայք պահանջում են հանդիպում անցկացնել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ իրենց մերձավորների ճակատագիրը քննարկելու նպատակով:

«Պահանջում ենք, որպեսզի նախագահն ուսումնասիրի առկա տեղեկությունները և մեր մերձավորների նկատմամբ կայացված անարդար դատավճիռները», – ասել է Եվգենիա Տիմոշենկոն: – «Ցանկանում ենք, որ նախագահը փոխի իր դիրքորոշումը և դադարեցնի մեր երկրում իրականացվող քաղաքական ճնշամիջոցները»:

«Ուկրաինան դեռևս ունի գործուն ժողովրդավարություն կառուցելու հնարավորություն: Միջազգային հանրության կարծիքով, երկրում ստեղծել է անընդունելի իրավիճակ, որի արդյունքում Ուկրաինան կարող է հայտնվել մեկուսացման մեջ», – ասել է Յուլիա Տիմոշենկոյի դուստրը:

Եվգենիա Տիմոշենկոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Իվաշչենկոյի և ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի տիկնայք:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Լուցենկոն վերջերս դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքներով: Պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով դատապարտված է նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Իվաշչենկոն:

Երեքն էլ պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031